Եվրատեսիլի կազմկոմիտեն խոստացել է փոփոխություն մտցնել Անդրեի մասին տեղեկատվության մեջ13 մարտի 2006 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում, Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարության նամակի հիման վրա, Եվրատեսիլի պաշտոնակն ինտերնետ կայքում հայ երգիչ Անդրեի մասին տեղեկատվության մեջ փոփոխություն կմտցվի: Այդ մասին մարտի 13-ին հայտարարել է Եվրոպայի հաղորդումների միության երաժշտական մրցույթների բաժնի պետ Սվանտե Ստոկսելիուսը: Նրա խոսքերով, Եվրատեսիլը քաղաքկան միջոցառում չէ, ուստի Եվրատեսիլի պաշտոնական կայքում տեղակայված ինֆորմացիան չի կարող քաղաքական ենթատեքստ ունենալ: Նշենք, որ ադրբեջանական հանրության դժգոհության պատճառ էր դարձել մրցույթի պաշտոնական կայքում հայ երգիչ Անդրեի մասին տեղ գտած ինֆորմացիան, որում ասվում է, որ Անդրեն ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: «Այդ փաստը գնահատվում է որպես անհարգլից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ աջակցություն Հայաստանի վարած ագրեսիվ քաղաքկանությանը»,- ասվում է Բաքվից ուղղարկված նամակի մեջ, հաղորդում է Թրենդ գործակալությունը, հղում կատարելով Lider հեռուստաալիքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |