Ն.Բորդյուժա. ռուսական ռազմակայանը Հայաստանում ոչ ոքին չի սպառնում13 մարտի 2006 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսական բազան Հայաստանում տարածաշրջանի երկրներից ոչ ոքին չի սպառնում: Այդ մասին Ազգային նորությունների գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության(ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքերով, ռազմակայանի գլխավոր նպատակը տարածաշրջանում կայունության ապահովումն է, Ռուսաստանի անվտանգությունն է եւ ՀԱՊԿ կանոնակարգային խնդիրների կատարումն է` հավքական անվտանգության շրաջանակներում: «Ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանը պաշտպանում է ոչ միայն իր, այլեւ իր դաշնակիցների շահերը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի ռուսական ռազմակայանը մի նպատակ ունի` չթույլ տալ տարածաշրջանում իրադարձությունների ոչ ցանկալի ընթացքը: «Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում որ 102-րդ ռազմակայանը գործում է տարածաշրջանի ինչ-որ երկրի դեմ: Խոսքը նրա մասին, որ այնպիսի անկայուն տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է, կարող են այնպիսի իրադարձություններ լինել, որ կապ չունենան միջպետական դիմակայությունների հետ հետ»,- նշել է Նիակոլայ Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերի համաձայն, վերջիններիս թվին են պատկանում, օրինակ, այնպիսի մեծ ահաբեկչական գործողությունները, որոնց դիմակայելու համար հատուկ նշանակության ծառայությունները չեն բավարարի եւ պետք կլինի կիրառել իրական ռազմական ուժ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |