ԱՀԴՀ-ն կտրականապես դեմ է Ջոն Էվանսին Հայաստանից հետ կանչելուն24 մարտի 2006 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նպատակը այս տարվա ապրիլին, ինչպես եւ միշտ, վերջ դնել Վաշինգթոնի` Թուրքիային աջակցելու քաղաքականությանը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում, ազդել Անկարայի վրա, որպեսզի վերջինս ընդունի իր պատասխանատվությունը այդ ոճրագործության համար, ինչպես նաեւ աջակցել Հայոց հարցով բանաձեւի ընդունմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցաձրույցում հայտարարել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, Ա. Համբարյանը նշեց, որ, ինչպես եւ վերջին տարիներին, ԱՀԴՀ-ն պատրաստվում է համապատասխան միջոցառումներ անցկացնել Կոնգրեսում, ինչպես նաեւ Ամերիկայի հայկական համայնքում: Այդ միջոցառումները կաջակցեն Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը, ինչպես նաեւ ջանքերին, ուղղված նրան, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթի ժամանակ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Իհարկե, մենք անհանգստացած ենք Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի արած հայտարարության շուրջ առաջացած իրադրության կապակցությամբ եւ կտրականապես դեմ ենք հանդես գալիս Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարաության պատճառով նրան հետ կանչելուն: Մենք նաեւ անհանգստացածենք այն փաստով, որ PBS հեռուստաընկերությունը ապրլին եթեր է տրամադրելու Ցեղասպանությունը ժխտող անձանց: Մենք հակազդելու ենք այդ ամենին բոլոր հնարավոր մակարդակներում»,- նշեց Ա. Համբարյանը:Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |