ՀԴԱՀ-ը ողջունել է The Los Angeles Times-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում24 մարտի 2006 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանային մասնաճյուղը ողջունել է The Los Angeles Times-ի հոդվածը, որում ԱՄՆ կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Դա ցեղասպանություն է եղել» վերնագրով խմբագրականը լույս է տեսել թերթի մարտի 22-ի համարում եւ անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ժամկետից շուտ հետ կանչելու վերաբերյալ հրապարակումներին` համաձայն որոնց Էվանսին հետ են կանչելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարության համար: Հոդվածում ասված է, որ, չնայած Հայոց ցեղասպանությունը ցեղասպանության դասագրքային օրինակ է, ԱՄՆ կառավարությունը մշտապես խուսափում է Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել «ցեղասպանություն»` ելնելով թուրքական կառավարության հետ իր սերտ հարաբերություններից: Թերթը նաեւ գովել է այն երկրներին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, եւ հույս հայտնել, որ մի օր ամերիկյան կառավարությունն այն նույնպես կճանաչի: «Մենք գնահատում ենք The Los Angeles Times-ի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության` մարդկության դեմ կատարած այդ հանցագործության հարցում».- հայտարարել է ՀԴԱՀ արեւմտյան տարածաշրջանային մասնաճյուղի խորհրդի անդամ Զանգու Արմենյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |