Զարդուշտ Ալիզադե. Դրսից «հարկադրաբար խաղաղության» վրա հույս պետք չէ դնել

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի ապագան, «եթե տեղափոխենք ներկայիս դրությունը ապագա առանց հրաշքի վրա հույս դնելու (առաջին հերթին նկատի ունեմ գիտակցության գերակայությունը զգացմունքների նկատմամբ), բավական տխուր է»: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: «Առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխզիջումների հիմքով խաղաղ կարգավորման մեր երկրները կշարունակեն թշնամիներ մնալ»,- նշել է նա: Նրա խոսքերով, ոչ մի տարածաշրջանային կամ մայրցամաքային ինտեգրացիա չի անցնի ազգային առասպելների եւ իշխող էլիտաների կորպորատիվ շահերի հզոր ռեդուտների միջով: «Դրսից «հարկադրաբար խաղաղության» վրա եւս հույս պետք չէ դնել, Հարավային Կովկասի ջուրը շատ պղտոր է, իսկ տնտեսական եւ աշխարհաքաղաքական ձկները այդպիսի ջրում շատ լավ են բռնվում»,- ավելացրել է Զ.Ալիզադեն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---