Վրացիների 28.1 տոկոսը Հայաստանին համարում են թշնամի երկիր

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդիսանում է Վրաստանի նկատմամբ ամենաանբարյացկամ տրամադրված պետությունը, գտնում են վրացական «Պալիտրա նեդելի» հայտնի թերթի հարցվողները: Թերթում երկուշաբթի օրը լույս տեսած հրապարակումների համաձայն, այդպիսի կարծիքի են հարցվողների 94.4 տոկոսը: Երկրորդ տեղում Բելառուսն է: Նրան թշնամի են համարում 33.7 տոկոսը, Հայաստանին` 28.1 տոկոսը. Թուրքիային` 4.7 տոկոսը, Իրանին` 3.8 տոկոսը, Ադրբեջանին` 1.6 տոկոսը, Իրաքին` 1.5 տոկոսը: Հարցումը կատարվել է երկրի տարբեր տարածաշրջաններում 700 հոգու միջեւ: Հարցման ժամանակ նրանք պետք է նշեին Վրաստանի երկու թշնամի երկրներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---