Մարտի 29-ին տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ների մոնիթորինգ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ներկայիս նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, մարտի 29-ին ծրագրված է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ների շփման գծի մոնիթորինգ` Տերտերի շրջանի Ղափանլի գյուղի մոտ: Ադրբեջանական կողմից մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ ներկայիս նախագահ ի դաշտային օգնական Հարի Էրոնենը եւ Պիտեր Կին: Ղարաբաղյան կողմից մոնիթորինգը կանցկացնի ԵԱՀԿ ներկայիս նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնականներ Ալեքսանդր Սամարսկին եւ Իմրե Պալատինուսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---