Հայ-հունական տնտեսական համագործակցությունը հետ է մնում է քաղաքականից

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվրիպիդիս Ստիլիանիդիսին, որը Հայաստանում է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով, որպես հանձնաժողովի հունական կողմի համանախագահ, հաղորդում է ՀՀ մամլո ծառայության ղեկավարը: Հանդիպման ժամանակ նախագահը բարձր է գնահատել հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը: Նա երախտագիտություն է հայտնել տարբեր ոլորտներում հունական կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի համար: Ռոբերտ Քոչարյանն առաջնային է դիտել տնտեսական համագործակցության խթանումը, նշելով, որ այն դեռեւս հեռու է բավարար լինելուց եւ չի արտացոլում երկու երկրների միջեւ առկա ներուժը: Այդ գործում նա կարեւորել է համատեղ տնտեսական հանձնաժողովի դերը:



Գոհունակություն հայտնելով միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստի աշխատանքի ընթացքից, Էվրիպիդիս Ստիլիանիդիսն ասել է, որ հանձնաժողովը ձգտում է կյանքի կոչել Հայաստանի նախագահի անցած տարեվերջին Հունաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները եւ նախանշել փոխգործակցության նոր ուղղությունները: Փոխարտգործնախարարի խոսքով, հունական կողմը գերազանց է գնահատում Հայաստանի նախագահի այցը, որը նոր որակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին: Զրուցակիցները որպես փոխշահավետ համագործակցության առաջնային ուղղություններ առանձնացրել են գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտները: Պարոն Ստիլիանիդիսն ասել է, որ հունական կողմը կփորձի քաջալերել հույն գործարարներին` ներդրումեր կատարելու եւ համատեղ ձեռնարկություններ հիմնելու Հայաստանում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---