Ռուսաստանը շահագրգռված չէ բորբոքել հակամարտությունը Ղարաբաղում 5 ապրիլի 2006 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը նախկին Միության այն երկրներից մեկն է, որտեղ Ռուսաստանն ունի իրական, այլ ոչ թե պսիխոպաթիկ, քաղաքական շահեր: Այդ մասին հայտարարել է հայտնի ռուս քաղաքագետ Լեոնիդ Ռադզիխովսկին: Նրա խոսքերով, Ադրբեջանը նավթային երկիր է, որը լրջորեն բանակցում է Ռուսաստանի հետ Կասպից ծովի վերաբերյալ: «Եթե ապագայում Թուրքմենստանը, որը Ռուսաստանի հիմնական մրցակիցն է գազային ոլորտում, վիճի Կրեմլի հետ եւ որոշի գազի իր խողովակը կառուցել, ապա Աշխաբադի գազի վաճառքի հարցում առանցքային դեր կստանձնի հենց Ադրբեջանը»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ Ռադզիխովսկին ընդգծել է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանին անվերապահորեն աջակցում է միայն Հայաստանը: «Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները բոլորին են հայտնի: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ ՌԴ-ն մի շարք պատճառներով կանոնավոր կերպով զենքով է մատակարարել Հայաստանին եւ մշտապես բորբոքել է հակամարտությունը երկու երկրների միջեւ, քանի որ հակամարտության առկայության դեպքում շահում է նա, ով կհաշտեցնի հակամարտող կողմերին: Սակայն վերջերս շեղում է նկատվում դեպի պաշտոնական Բաքուն»,-կարծում է ռուս քաղաքագետը: «Նման միտումը գերակայում է, քանի որ Ռուսաստանը դառնում է գազանավթային տերություն, իսկ առաջնայինը դա է, մնացած ամեն ինչ երկրորդական է: Այս իրավիճակում Ռուսաստանի ղեկավարությունը ջանում է սերտացնել շփումները Ադրբեջանի հետ, ինչը մի քանի անգամ հարուցել է Հայաստանի ղեկավարության դժգոհությունը: Սակայն այնուամենայնիվ Կրեմլը մատդիր չէ վիճել Հայաստանի հետ, քանի որ Երեւանը հին ռազմավարական գործընկեր է: Այսօր ակնհայտ է, որ Ռուսաստանը շահագրգռված է բորբոքել հակամարտությունները Մերձդնետսրում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղում, քանի որ իրավիճակի սրումը եւ ակտիվ ռազմական գործողությունների ծավալումը Ղարաբաղում հիմար վիճակի մեջ է կդնեն Ռուսաստանին»,-ընդգծել է Լ.Ռադզիխովսկին: Նա գտնում է, որ «եթե ռազմական գործողությունների դեպքում Կրեմլը աջակցի Հայաստանին, դա կփչացնի նրա հարաբերությունները ավելի ազդեցիկ եւ շատ անհրաժեշտ Ադրբեջանի հետ: Անել հակառակը՞: Խզել ավանդական հարաբերությունները Երեւանի հետ եւ զայրացնե՞լ Մոսկվայի բավականին ազդեցիկ հայկական քաղաքական վերնախավին: Տարբերակներն անընդունելի են: Այդ պատճառով Ռուսաստանը շահագրգռված է կատարել անկեղծ խաղաղապահի, այլ ոչ թե հակամարտությունը բորբոքողի դեր»,-նշել է նա, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |