Պենտագոնը հերքում է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական հարձակման նախապատրաստման մասին լուրերը

PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն պատրաստվում է ներխուժել Իրան: «Պենտագոնի քաղաքականությունն Իրանի հարցում ԱՄՆ նախագահի քաղաքականությունն է,-ասել է Ռամսֆելդը Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:-Նախագահ Բուշը եւ Ամերիկայի դաշնակիցները դիվանագիտական ուղու կողմնակիցներ են: Նախագահը պարզ ասաց այդ մասին նախօրեին, եւ ես ոչինչ չունեմ ավելացնելու»: ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքերով, ինչ-որ մեկը ԶԼՄ-ներում մի գաղափար է դրել շրջանառության մեջ, ըստ որի հնարավոր է ուժային լուծում, մյուսները արտատպել են դա: «Յուրաքանչյուրը սկսեց արձագանքել դրան` եւ այդպես անվերջ»,-ասել է Ռամսֆելդը: Պենտագոնի ղեկավարը հատուկ ընդգծեց, որ Ամերիկան դիվանագիտական ուղու կողմնակից է` «այդպիսին է ԱՄՆ նախագահի որոշումը»: «Եվ դա այն է, ինչ մտածում են մեր եվրոպացի դաշնակիցները»,-հավելել է Ռամսֆելդը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն որոշակի մտահոգություններ ունի Իրանի վերաբերյալ: «Այդ երկիրն աջակցում է ահաբեկիչներին: Դա մի երկիր է, որն իր շահագրգռվածությունն է հանդես բերում զանգվածային ոչնչացման զենք ունենալու հարցում»,-ասել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---