Աշնանը Լուվրում կբացվի հայկական խաչքարերի ցուցահանդես

PanARMENIAN.Net - 2006 թվականի աշնանը Լուվրում կբացվի հայկական խաչքարերի ցուցահանդես, հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունը: Խաչքարերի ցուցահանդեսը կանցկացվի Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում: Նշենք, որ Ֆրանսիայում Հայաստանի տարին կբացվի 2006 թվականի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության օրը եւ կավարտվի 2007 թվականի հուլիսի 14-ին` Ֆրանսիայի Անկախության օրը: Հայաստանի տարվա ծրագիրը նախատեսում է շուրջ 400 միջոցառումների անցկացում Ֆրանսիայի 40 քաղաքներում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---