Ջ. Դանիլովիչ. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրագործման սկզբանական փուլը ամենաբարդն է

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրված դրամաշնորհի շրջանակներում աշխատանքները դեռ նոր են սկսվում: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտնել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը: Նրա խոսքերով, ծրագրի իրագործման սկզբանական փուլը ամենաբարդն է: «Հիմնադրամի ծրագիրը ուղղված է ոչ միայն գյուղական շրջանի բնակչությանը օժանդակությանը, այլեւ քաղաքացիական հասարակության բարեփոխումներին, առանց որոնց ժողովրդավարությունը Հայաստանում առաջընթաց բնույթ չի կրի»,- ասել է Ջոն Դանիլովիչը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը լիարժեք պատկերացում ունեն Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխությունների մասին: «Մեր պատվիրակությունը հանդիպումներ է ունենում ոչ միայն իշխող կառույցների, այլեւ ընդիմության եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումների արդյունքների հիման վրա էլ մենք կարծիք ենք կազմում ձեր երկրի մասին»,- ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ, Դանիլովիչը նշեց, որ գյուղական շրջաններում աղքատության մակարդակի նվազեցումը կվերացնի սոցալիական լարվածությունը եւ թուլ կտա ժողովրդավարական բարեփոխումները ավելի ամբողջական ձեւով իրականացնել:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---