Հայերի վրա հարձակված դեռահասներին «պետք է պարզապես մի լավ ծեծ տալ», կարծում է Հայաստանի պատվավոր հյուպատոսը

PanARMENIAN.Net - «Մարտի վերջում Եկատերինբուրգում երկու հայերի վրա հարձակված դեռահասներին «պետք է պարզապես մի լավ ծեծել»: Իսկ միջադեպը կարելի է հարթված համարել»,- հայտարարել է Ուրալի Դաշնային շրջանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արտաշես Չիլինգարյանը: Մարտի 28-ին Եկատերինբուրգում երեք երիտասարդներ հարձակվել են երկու հայի վրա, իրենց գործողությունները ուղեկցել են ազգայնամոլական բնույթի արտահայտություններով: «Այն, որ դա ուղղված է հենց հայերի դեմ, ճիշտ չէ: Մենք բոլորս հասկանում ենք, որ սա եզակի դեպք է, եւ մենք հասկանում ենք, որ սա պարզապես համընկնում է: Երկու անգամ մեզ մոտ Պիմշայում տուժել են հայերը: Սա պարզապես համընկնում է: Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքկանությունը ոչ մի կերպ դրա վրա չի անդրադառնում: Պարզապես մարդկանց մոտ միշտ ծանր զգացում է մնում»,- նշեց Ա. Չիլինգարյանը: Ինչպես ասում է Արտաշես Չիլինգարյանը, հայ համայնքի ներկայացուցիչները չեն բողոքարկի այդ որոշումը չնայած, որ ոստիկանության աշխատակիցները տաք հետքերով ձերբակալել են հանցագործներին, իսկ նրանց տանը հայտնաբերվել է ազգայնամոլական բովանդակության գրականություն, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---