Ադրբեջանցի քաղաքական գործիչ. Ի.Ալիեւի այցն ԱՄՆ չի անդրադառնա ղարաբաղյան գործընթացի վրա12 ապրիլի 2006 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի այցն ԱՄՆ չի անդրադառնա ղարաբաղյան գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Դեմկուսի փոխնախագահ Սարդար Ջալալօղլուն: Նրա խոսքերով, պետք չէ կոնկրետ բան ակնկալել Ի.Ալիեւի ԱՄՆ կատարելիք այցից: «Նախագահի այցն ԱՄՆ չի անդրադառնա ղարաբաղյան գործընթացի վրա: Հարկ չկա կոնկրետ որեւէ բան ակնկալել, թեեւ անկասկած ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի: «Իրատեսական չէ հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը առանց տարածաշրջանում Ռուսաստանի շահերը հաշվի առնելու, սակայն նա պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը եւ ժողովրդավարացնի այն», գտնում է Ս.Ջալալօղլուն: Նա գտնում է, որ հակամարտության կարգավորման համար հարկավոր է ուժեղ բանակ, սակայն դա չի նշանակում, թե պետք է անմիջապես ռազմական գործողություններ սկսել: «Ուժեղ բանակի առկայությունը կօգնի ապահովել Ադրբեջանի շահերը Հայաստանի հետ բանակցություններում»,-ասել է ադրբեջանցի ընդդիմադիրը, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |