Չորս լրագրողները, որոնք քննադատել են Ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովի անցկացման արգելքը, արդարացվել են

PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը արդարացրել է չորս լրագրողներին, որոնք մեղադրվում էին այն բանի համար, որ քննադատել են Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովի անցկացման արգելքը` «Միլիեթ» թերթի խմբագիր Հասան Ջեմալին, «Ռադիկալ» թերթի գլխավոր խմբագիր Իսմեթ Բերքանին եւ նույն թերթի թղթակիցներ Էրոլ Քաթրչըօղլուին եւ Հասան Շահինին: Մեղադրանքները առաջադրվել էին 2005 թվականի դեկտեմբերին: Միեւնույն ժամանակ դատարանը որոշել է շարունակել դատավարությունը «Ռադիկալ» թերթի թղթակից Մուրադ Բելգեի հանդեպ` նույն մեղադրանքով, հաղորդում է «Հյուրիեթ» թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---