Աթենքում ցուցարարները պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը, ապրիլի 15-ին, Աթենքի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, մասնակցելու համար մեկ ու կես միլիոն էթնիկ հայերի վախճանի պատճառ դարձած 1915 թ. Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված ցույցին: Ցուցարարները պահանջել են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի Թուրքիայի կողմից: Աթենքի Սինտագմա կենտրոնական հրապարակից նրանք ուղղություն են վերցրել դեպի թուրքական դեսպանատուն: Վերջում ցուցարարների խումբը այրել է թուրքական դրոշը: Ավելի վաղ Աթենքի Նեա Սմիրնի շրջանում անցել է հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ 91 տարվա վաղեմության իրադարձությունների զոհերի, որին ներկա են եղել Հայաստանի դեսպանը եւ հունական իշխանությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---