Բաքվի ոստիկանությունը ցրել է ի պաշտպանություն Ռամիլ Սաֆարովի կազմակերպված հանրահավաքը

PanARMENIAN.Net - Այսօր Բաքվում տեղի է ունեցել ուսանողների բողոքի ակցիա ի պաշտպանություն Ռամիլ Սաֆարովի, որին Բուդապեշտում դատապարտեցին ցմահ ազատազրկման հայ սպայի սպանության համար: Ակցիայի մի քանի հարյուր մասնակիցներ, որոնց մեծ մասը Բաքվի համալսարանի ուսանողներ էին, ցրվել են ոստիկանության կողմից: Ցույցի տասնյակ մասնակիցներ ձերբակալվել են: Հանրահավաք-երթի ժամանակ ուսանողները վանկարկել են «Ազատություն Ռամիլ Սաֆարովին», «Մենք պետք է պաշտպանենք մեր սպային», «Կորցնելով Ռամիլ Սաֆարովին, մենք կորցնում ենք Ղարաբաղը» կարգախոսները: Ոստիկանության հետ դիմակայության արդյունքում շուրջ 50 ուսանողներ ավտոբուսներով տեղափոխվել են ոստիկանության վարչություն: Բախման արդյունքում ցույցի մասնակիցներից մեկը վիրավորվեց գլխից: Ձերբակալվել է նաեւ Ղարաբաղի ազատագրության կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---