Բաքվում խոսում են Հայաստանում «ադրբեջանական ինքնավարություն» ստեղծելու մասին18 ապրիլի 2006 - 18:36 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ճանապարհ» քաղաքական շարժումը նախաձեռնող խումբ է ստեղծել «Հայաստանից վտարված արեւմտյան ադրբեջանցիների` հայրենի վայրեր վերադարձը ապահովելու, եւ նրանց ինքնավարություն տրամադրելու» նպատակով: Շարժման առաջնորդ Իլգար Հասիմովը հայտնել է, որ «1948-53 թթ. եւ 1988 թվականին Հայաստանից` բնակության պատմական վայրերից, տեղահանվել է ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի»: «Հայրենի վարյեր վերադարձնելու նպատակով մենք ծրագրել ենք ապրիլի 24-ից մայիսի 8-ը ամբողջ աշխարհով մեկ մասսայական ակցիաներ անցկացնել: Այդ միջոցառուների անցկացմանը աջակցելու են աշխարհի թուրքական եւ հրեական կազմակերպությունները: Արդեն կա նախնական համձայնություն»,- նշել է նա: Ի. Հասիմովը նաեւ հայտնել է, որ այդ հարցի կապակցությամբ ստորագրահավաք է կազմակերպվելու, ապա փաստաթղթեր են պատրաստվելու եւ տրամադրվելու են ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչներին: Միջոցառմանը ելույթ ունեցող Ֆազան Հասանֆարողլուն եւ մյուսները «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձը» գնահատել են որպես օրվա պահանջ: Ֆ. Հասանֆարողլուն հայտնել է, որ այդ հարցը օրակարգ կմցվի նաեւ Միլլի մեջլիսում: Նշենք, որ «Հայաստանից վտարված արեւմտյան ադրբեջանցիների` հայրենի վայրեր վերադարձը ապահովելու, եւ նրանց ինքնավարություն տրամադրելու» վերաբերյալ հայտարարությունը ուղղված է Ադրբեջանի նախագահին, խորհրդարանի խոսնակին եւ արտգործնախարարին, հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |