Ադիլ Իսմայլովը խոստովանեց, որ փաստեր չունի հայկական լոբբիի կողմից հունգարական դատարանի կաշառման վերաբերյալ18 ապրիլի 2006 - 20:20 AMT PanARMENIAN.Net - «Բուդապեշտի դատարանի դատավորը դատավարության սկզբից տրամադրված էր դատավճիռ կայացնել Ռ.Սաֆարովին ցմահ բանտարկության դատապարտելու մասին: Ես դա կարող եմ բացատրել նրանով, որ նրա հանդեպ համապատասխան մոտեցում է դրսեւորվել: Սակայն, կրկնվեմ, հայկական լոբբիի կողմից հունգարական դատարանի կաշառման վերաբերյալ փաստեր ես չունեմ»,-այդ մասին հայտարարել է Ռ.Սաֆարովի փաստաբան Ադիլ Իսմայլովը: Նրա խոսքերով, Ադրբեջանում գտնվեցին մարդիկ, որոնք դժգոհ մնացին պաշտպանությունից: «Եվ դա բնական է: Չէ որ հենց ես էի ներկայացնում Ռ.Սաֆարովի շահերը դատարանում: Բացի այդ, երբ ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, մենք սկսում ենք փնտրել մեղավորներին: Եվ սովորաբար մեղավորին մեր մեջ ենք փնտրում: Օրինակ, արդեն առաջին անգամը չէ, որ խոսակցություններ են գնում, թե Շուշին ինչ-որ մեկը հանձնել է, Խոջալուն մերոնք են արել, 1990 թ. հունվարի 20-ի իրադարձությունները նունյպես, իբր, ադրբեջանցիների սարքածն էր: Եվ տվյալ դեպքում Ռ.Սաֆարովի գործում երեւի հարկավոր էր գտնել մեկին, որի վրա կարելի կլիներ բարդել ամեն ինչ: Արդյունքում, ինձ հարմար գտան»,-ընդգծել է փաստաբանը, հաղարդում է Day.az-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |