Իրանը կպարզաբանի Բաքվին, թե ինչ «անակնկալներով է» հղի անդամակցությունը հակաիրանյան կոալիցիային

PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարարի ապրիլի 19-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցը կապված է այդ երկրի մտահոգության հետ, որն առկա է հակաիրանյան կոալիցիային Ադրբեջանի հնարավոր անդամակցման առիթով: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նրա խոսքերով, վերջերս արեւմտյան մամուլում շատ են գրում այն մասին, որ Իրանին ռազմական հարված հասցենլուց առաջ, ԱՄՆ-ն կաշխատնի հակաիրանյան կոալիցիայի մեջ ընդգրկել գոնե մեկ մահմեդական երկիր: «Չի բացառվում, որ այդ երկիրը կարող է Ադրբեջանը լինել: Իրանի պաշտպանության նախարար Մուստաֆա Նաջարն էլ կայցելի մեր երկիր բացատրելու համար մեր երկրի ղեկավարությանը, թե ինչ «անակնկալներով է» հղի անդամակցությունը հակաիրանյան կոալիցիային»,-նշել է Զ.Ալիզադեն, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---