Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը դատապարտել է Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի պղծումը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզին դատապարտել է Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի հանդեպ կատարված վանդալիզմի ակտը: Նա անընդունելի է համարել այդ հանցագործությունը, որը մերժողականության եւ ատելության դրսեւորում է:



Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Լիոնում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը, որի պաշտոնական բացումը պետք է լինի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ: Անհայտները հուշարձանի վրա գրել են «Հայոց ցեղասպանություն երբեք չի եղել»: Վանդալիզմի այս ակտը հետեւել է մարտի 18-ին թուրք ազգայնականների ցույցին: Հայկական կազմակերպությունները կոչ են արել Լիոնի ոստիկանությանը հետաքննություն անցկացնել եւ պատժել մարդկության արժանապատվությունը ոտնահարած հանցագործությունը: «Այս տողերի հեղինակները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-նշել է Նիկոլյա Սարկոզին: Նա հիշեցրել է, որ «Ֆրանսիան հայտնել է իր դիրքորոշումը 2001 թվականի հունվարի 29-ին ընդունված օրենքով, ըստ որի Ֆրանսիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Այդպիսով, ավելացրել է նա, Ֆրանսիայի իշխանությունները օրենքի ոտնահարում թույլ չեն տա:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---