Վարշավայում կկանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար24 ապրիլի 2006 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Վարշավայում տեղի են ունեցել միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Լեհաստանում, Վարշավայի էթնոլոգիայի թանգարանում տեղի է ունեցել դասախոսություն-բանավեճ Հայոց ցեղասպանության թեմայով: «Մենք բաց ենք երկխոսության համար, սակայն Թուրքիան դեռեւս չի հասունացել բանակցությունների համար»,-հայտարարել է Հայաստանի հյուպատոս Անահիտ Ասատրյանը, ընթերցելով Լեհաստանում Հայաստանի դեսպանի ուղերձը: «Հարաբերությունների բացակայությունը մեր երկրների միջեւ շահավետ չէ ոչ մեզ, ոչ էլ մեր հարեւաններին,-շարունակել է հյուպատոսը,-սակայն Թուրքիան այնպիսի պայմաններ է դնում, որոնք անընդունելի են Հայաստանի համար»: «Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է դրական ազդել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ սահմանի բացման վրա»,-հայտարարել է նա: Ինչպես նշել է բանավեճին ներկա Լեհաստանի կառավարությանը կից հայ փոքրամասնության ներկայացուցիչ Մացիյ Բոգոեւիչը, մեկ տարի առաջ հայերը պաշտոնապես ստացան ազգային փոքրամասնության կարգավիճակ, ինչն, իր խոսքերով, կապված է նաեւ Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Լեհաստանի հայերի հոգեւոր առաջնորդ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին, նա հիշեցրել է այն մասին, որ թուրք դիվանագետները բազմիցս են միջամտել հայ փոքրամասնության հարցերին, հատուկ նշելով Կրակովում խաչքարի տեղադրման հետ կապված պատմությունը, ցուցահանդեսի փակումը Վրոցլավում: Նա նաեւ նշել է, որ Վարշավայում եւս շուտով խաչքար կկանգնեցվի ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |