Նյու Յորքում տեղի է ունեցել բողոքի հանրահավաք ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայերը ապրիլի 23-ին բողոքի հանրահավաք են կազմակերպել Նյու Յորքում, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Միջոցառումը կազմակերպել էր Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը թուրք-ադրբեջանական հակահայկական հանրահավաքի հարեւանությամբ: Հայկական հանրահավաքի մասնակիցները արտահայտեցին իրենց բողոքը ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության, որը վարում է պաշտոնական Անկարան, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից կազմակերպվող հակահայկական հավաքների դեմ: Հակահայկական հանրահավաքները օրենսդրական մակարդակով արդեն արգելվել են Ֆրանսիայի Լիոն քաղաքում, Բեռլինի Բարնդենբուրգ շրջանում, ինչպես նաեւ Շվեյցարիայում, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---