Ռուսաստանի հայերի միությունը վրդովված է հայ ուսանողի սպանության փաստով24 ապրիլի 2006 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը խորապես վրդովված է հրեշավոր հանցագործությամբ` Մոսկվայի կառավարման համալսարանի 17-ամյա ուսանող Վիգեն Աբրահամյանցի Մոսկվայի «Պուշկինսկայա» մետրոյի կայարանում սպանության փաստով: Այդ մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության մեջ: «Մեզ, ինչպես եւ ՌԴ բոլոր քաղաքացիներին, շատ մտահոգում է Ռուսաստանի խոշոր կենտրոնները` Մոսկվան, Սանքտ Պետերբուրգը, Վորոնեժը եւ այլ քաղաքներով տարածված` ազգային հողի վրա ֆաշիստական բռնության ակտերի անպատիժ ալիքը: Մենք գտնում ենք, որ նման փաստերը իրավապահ մարմինների եւ իշխանական կառույցների թողտվության հետեւանք են եւ նրանց` իրենց քաղաքացիների ամենկարեւոր իրավունքը` կյանքի իրավունքը ապահովելու անզորության վկայությունը»,-նշվում է ՌՀՄ տարածած մամլո հաղորդագրության մեջ: ՌՀՄ նախագահը ընդգծում է, որ Միությունը վճռականորեն պահանջում է իրավապահ մարմիններից օգտագործել իր բոլոր հնարավորությունները, որպեսզի Վ.Աբրահամյանցի մարդասապանները գտնվեն եւ խիստ պատասխանատվության ենթարկվեն: «Սքինհեդների գործողությունները ակնհայտ սադրանք են եւ նպխատակ ունեն ստվերելու մեր Հայրենիքի կերպարը, ներկայացնելու Ռուսաստանը անբարենպաստ կերպով Սանքտ Պետեբուրգում կայանալիք Ութնյակի գագաթնաժողովի շեմին: Ֆաշիստական տարրերի սանձազերծումը պետք է կասեցվի»,-ասվում է ՌՀՄ նախագահի հայտարարության մեջ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |