Ա.Ղուկասյան. 2006 թվականը պետք է դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման տարի24 ապրիլի 2006 - 17:10 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականը պետք է դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման տարի: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, հայ ազգի հիմնական նպատակներից մեկն այն է, որ Ցեղասպանությունը ճանաչվի աշխարհի կողմից: «Ես համոզված եմ, որ դա անպայման տեղի կունենա: 20-րդ դարը ողբերգական դար էր հայ ժողովրդի համար, եւ ես հուսով եմ, որ 21-րդ դարը մենք կդարձնենք հայության դար»,-ասել է ԼՂՀ նախագահը: Իր հերթին ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միշտ եղել է Լեռնային Ղարաբաղի ուշադրության կենտրոնում: «Կարծում եմ, որ այդ գործընթացը վերաբերում է ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի, որը պետք է իր լուման ներդնի այդ գործընթացում»,-հայտարարել է նա: Ըստ Ա.Ղուլյանի, անհրաժեշտ է օգտագործել բոլոր առկա միջխորհրդարանական կապերը ցեղասպանության միջազգային ճանաչման համար: «Լռության պատը քանդված է, եւ ես կարծում եմ, որ հաջորդ տարիներին Ցեղասպանությունը համընդհանուր ճանաչում կստանա»,-հայտարարել է Ա.Ղուլյանը: ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի խոսքերով, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ կհաստատի իր հարեւանների հետ եւ կճանաչվի միջազգային հանրության կողմից որպես ժողովրդավարական պետություն: «Գտնում եմ, որ պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ճիշտ մոտեցում ունեն իրականության հանդեպ»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, ոգեկոչելով մեր հայրենակիցների հիշատակը, հայերը պետք է գիտակցեն ազգի միասնության անհրաժեշտությունը: «Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմության մեջ եղած բոլոր բացթողումներից եւ թերություններից, ընտրենք ճշմարիտ ուղի եւ տանենք ազգը դեպի հզորություն եւ բարդավաճում»,-ընդգծել է ԼՂՀ պաշտպանության նախարարը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |