Աշխարհասփյուռ հայությունը չի մոռանա այն, ինչ արեց Ջոն Էվանսը

PanARMENIAN.Net - «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելու մասին որոշումը կայացվել է Պետդեպարտամենտում երկու ամիս առաջ»,-լոսանջելեսյան «Հորիզոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Californian Courier» թերթի գլխավոր խմբաիր Հարութ Սասունյանը: Նրա խոսքերով, դեռեւս Ջոն Էվանսը կատարում է իր պարտականությունները, սակայն «ողջ աշխարհի հայությունը պարտավոր է պաշտպանել ոչ միայն դեսպանին, այլ ամենակարեւորը, արծարծել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Եթե մենք լռենք, ապա ոչ ոք ոչինչ չի ձեռնարկի:Աշխարհասփյուռ հայությունը չի մոռանա այն, ինչ արեց Ջոն Էվանսը: Մեր նախաձեռնությամբ, ամբողջ Ամերիկայի տարածքում, որտեղ կան հայկական համայնքներ, ինչպես նաեւ Հայաստանում ընթանում է ի պաշտպանություն Ջոն Էվանսի ակցիան «Մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ բարեկամների լռությունը» կարգախոսով,-ընդգծել է Սասունյանը: Նա նշել է նաեւ, որ ԱՄՆ դեսպանը առավել պարտաճանաչ գտնվեց, քան նախագահ Ջորջ Բուշը: «Եվ իր առաջին եւ երկրորդ ընտրարշավի ժամանակ Ջ.Բուշը խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն այդպես էլ չկատարեց իր խոստումը: Դա արեց Ջոն Էվանսը»,-ասել է Հարութ Սասունյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---