Յուրի Մերզլյակովը բովանդակալից է անվանել խորհրդակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ24 ապրիլի 2006 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած խորհրդակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ շատ բովանդակալից էին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը` մեկնաբանելով անցյալ շաբաթվա վերջում Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի մոսկովյան հանդիպումները ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում: «Մենք հանգամանալից խոսեցինք բանակցային գործընթացի շրջանակներում հետագա քննարկումների մասին: Այնպես որ շուտով, մոտակա ամիսներին կլինեն հերթական հանդիպումները»,-ասել է Մերզլյակովը, ի նկատի ունենալով բանակցությունների հերթական փուլը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով: Նրա խոսքերով, հանդիպումը կարող է կայանալ մայիսին, սակայն ժամկետների եւ բանակցություների վայրի մասին դեռեւս շուտ է խոսել: Դիվանագետը կարծում է, որ նախարարների հանդիպումից հետո հնարավոր կլինի խոսել նաեւ նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին: Յու.Մերզլյակովը հաղորդեց նաեւ, որ մայիսի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն Մոսկվայում, իսկ հետո կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |