Վրաստանի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցը24 ապրիլի 2006 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Թբիլիսիում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին: Վրաստանի «Նոր սերունդ» հայկական միության նախաձեռնությամբ եւ Համագործակցության հայկական կենտրոնի աջակցությամբ բողոքի ցույց է կազմակերպվել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Թբիլիսիի Սուրբ Գեւորգ մայր տաճարում մատուցվել է պատարագ, նվիրված անմեղ նահատակված 1,5 մլն հայերի հիշատակին: Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկո տեղի ունեցավ Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում: Երեկոյան Թբիլիսիի Սուրբ Գեւորգ մայր տաճարում տեղի կունենա հոգեւոր երաժշտության երեկո, որիտեղից էլ երթ է նախատեսվում դեպի Հավլաբարի Նոր Էջմիածին եկեղեցին, որտեղ տեղի կունենա մոմավառության արարողություն: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |