Ադրբեջանի նախկին նախագահ. Ռ.Սաֆարովի արարքը դուրս է քաղաքակրթության նորմերից

PanARMENIAN.Net - Բուդապեշտում կատարված սպանությունը սովորական հանցագործություն էր: Քաղաքականացնելով այդ հարցը Ադրբեջանը վնասեց այդ սպային: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը: Նրա խոսքերով, «կան բողոքի տարբեր ձեւեր, սակայն այն, ինչ արեց Ռամիլ Սաֆարովը, դուրս է քաղաքակրթության նորմերից»: Մութալիբովը նկատել է, որ խոսքը գնում է սպանության մասին, ինչ հովանու տակ էլ այն կատարված լինի «եվ ոչ մի դատական ատյան չէր կարող անտեսել այդ փաստը, որքան էլ մեզ ադրբեջանցիներս համար դա տհաճ եւ տխուր լինի: Ես բազմից անգամ ասել եմ, որ ադրբեջանցիների անզուսպ լինելը եւ զգացմունքայնությունը հենց սկզբից էլ, երբ մեզ պարտադրվեց այդ հակամարտությունը, այնքան չէր օգնում, որքան խանգարում էր մեզ: Պետք է ունենալ սառը մտածողություն այդ հարցերում, որպեսզի նման փաստերը չօգտագործվեն մեր դեմ»,-ասել է Ադրբեջանի նախկին նախագահը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---