Իրականում Ռուսաստանն այնքան էլ շատ լծակներ չունի Հայաստանի հանդեպ ճնշում գործադրելու համար24 ապրիլի 2006 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը անկախ երկիր է, եւ Ռուսաստանը չպետք է ճնշում գործադրի որեւէ մեկի վրա, այլ ավելի շուտ պետք է օգնի ղարաբաղյան հակամարտության կողմերին գտնել ընդունելի լուծում: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը: Նրա խոսքերով, իրականում Ռուսաստանն այնքան էլ շատ լծակներ չունի Հայաստանի հանդեպ ճնշում գործադրելու համար, ինչպես թվում է շատերին: Բացի ավանդական դաշնակցային հարաբերություններից, որնոք առակա են Մոսկվայի եւ Երեւանի միջեւ, պետք չէ մոռանալ, որ արտերկրում գոյություն ունի հզոր հայկական սփյուռք, որն ի դեպ ԱՄՆ-ում հասնում է մեկ ուս կես միլիոնի: Այս բոլորը պետք է հաշվի առնել: «Բացի այդ, ղարաբաղյան հակամարտությունը մի առանձնահատկություն ունի: Դա միակ հակամարտությունն է, որտեղ կողմերն իրենք են պահպանում հրադադարի ռեժիմը, առանց կողմնակի ուժերի մասնակցության: Այդ պատճառով, Ռուսաստանը կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության վրա միայն քաղաքական մեթոդներով, ինչն էլ անում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-նշել է նա: Ռուս փորձագետը գտնում է, որ որքան շատ ես խորանում այդ հակամարտության էության մեջ, այնքան «ավելի պարզ է դառնում, որ երկու հակամարտող կողմերն էլ յուրովի իրավացի են»: «Եվ այստեղ հնարավոր չէ ընտրել, թե ում կողմը բռնել: Կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի տարածքային խնդիր չի լուծվում հարյուր տոկոսով այս կամ այն կողմի օգտին: Իմ կարծիքով, երկու կողմերն էլ պետք է գնան զիջումների: Մյուս տարբերակը պատերազմն է, որի մեջ ոչ ոք շահագրգռված չէ: Ավելին, երկու երկրների իշխանությունները պետք է պատրաստ լինեն փոխզիջման, նախապատրաստելու համար սեփական ժողվորդներին»,-ասել է Վլադիմիր Ժարիխինը, հաղորդում է Իրան.ռու-ն: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |