Ռուսական ԶԼՄ-ներ. Թուրքիան մինչ այժմ չի ճանաչում իր գործած հանցագործությունները

PanARMENIAN.Net - Քրիստոնյա հայերը միշտ էլ հեշտ չեն ապրել մահմեդական Օտտոմանյան կայսրությունում, սակայն նրանք հատկապես դաժան վերաբերմունքի սկսեցին արժանանալ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ Ռուսաստանը օգնության եկավ ուղղափառ բալկանյան ժողովրդներին, որոնք պայքարում էին Թուրքիայի հետ իրենց անկախության համար, գրում է Newsinfo.ru-ն: «Առանձնակի հաջողությունների հասան ռուս զորքերը Կովկասում, գրավելով ողջ Արեւմտյան Հայաստանը: Ավելի ուշ Ռուսական կայսրությունը եվրոպական տերությունների ճնշման տակ ստիպված եղավ հրաժարվել իր նվաճումներից, թողնելով նաեւ հայկական շրջանները: «Դրանից հետո սկսվեցին հայերի ջարդերը, որոնք շարունակվեցին մշտապես: Հաճախ դա արվում էր քուրդ գրոհայինների միջոցով, որոնց խոստացվել էին հայկական հողերը: «Նախաճաշին դուք կսպանեք մեզ, իսկ ճաշին` թուրքերը` ձեզ»,-դառնությամբ ասում էին հայերը քրդերին: Արդյունքում այդպես էլ եղավ»,-ասվում է հոդվածում:



Ջարդերը Արեւմտյան Հայաստանում շարունակվեցին էլի 10 տարը, արդեն այն բանից հետո, երբ Թուրքիան հանրապետություն դարձավ: Ամենահամեստ հաշվարկներով, սպանվածների թիվը հասնում է մեկ ու կես միլիոնի: Թուրքիան մինչ այժմ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, հայտարարելով, թե հայերը մահանում էին սովից եւ զրկանքներից: Ավելին, հայերին կրկին մեղադրում են ռուս զորքերի հետ համագործակցելու համար, որոնց Առաջին աշխարհամարտի կարճատեւ շրջանում հաջողվեց ոչնչացնել 70-90 հազար թուրք:

«Շատ դիտորդներ կարծում էին, որ ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ներկայիս արշավը կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Սակայն այդպես չեղավ: Թուրքիայի իշխանությունները լավագույն դեպքում կոչ են անում ուսումնասիրել հայ ժողովրդի ողբերգությունը»,-եզրափակում է հեղինակը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---