ԱՎԱՐՏՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՎԵՐԱՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Այսօր ավարտվել է Վրաստանում տեղակայված ռուսական ռազմակայանից Հայաստան կապի գումարտակի վերատեղակայման գործընթացը: Անդրկովկասում ռուսական զորախմբի շտաբի բաժնի պետ գնդապետ Վլադիմիր Քուպարաձեի խոսքերով, Հայաստան են տեղափոխվել կապի առանձին գումարտակ, կապի միջոցների վերանորոգման արհեստանոց եւ ֆելդեգերային փոստային կապի հանգույց` ընդհանուր առմամբ մինչեւ 100 միավոր տեխնիկա: Քուպարաձեի խոսքերով, վերատեղակայումը անցել է առանց միջադեպերի, մինչեւ հայկական սահմանը ավտոշարասյանը ուղեկցել են Վրաստանի ՊՆ եւ ՆԳՆ ներկայացուցիչները: Տեղափոխված ստորաբաժանումները կանցնեն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ենթակայության տակ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---