ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐՎԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՈՒՐՋ, ԳՏՆՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Աշխարհի խոշոր պետությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, պետք է միավորվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նախօրեին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնդրյու Թաքերը: Բաքվի մամուլի հաղորդագրությունների համաձայն, դեսպանը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձեւերի մասին: «Չնայած դրանք կրում են ավելի հանձնարարական, քան պարտադիր բնույթ` դրանցում պարզորոշ նշված է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն»,- նշել է նա: Միաժամանակ, Էնդրյու Թաքերը հայտարարել է, որ հակամարտող կողմերը պետք է իրենք գան համաձայնության: Որպես օրինակ դեսպանը նշել է հարաբերությունները Անգլիայի եւ Իռլանդիայի միջեւ` ասելով, որ շուրջ 300 տարի բրիտանական կողմը փորձում է ընդհանուր լեզու գտնել Իռլանդիայի հետ եւ էլ ավելի լայն հնարավորություններ ստեղծել երկուստեք ընդունելի փոխզիջման հանգելու համար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---