ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը որոշել է միանալ «կոնֆլիկտային» ադամանդների ապօրինի շրջանառությունը բացառող, այսպես կոչված «Քիմբերլիի գործընթացին»: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ակնագործության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքերով, «կոնֆլիկտային» է համարվում այն ալմաստի հումքը, որը կարող է առաջացնել պատերազմներ, հակամարտություններ եւ սոցիալական ցնցումներ: Միանալով «Քիմբերլիի գործընթացին»` Հայաստանը պարտավորվում է այս կամ այն քանակության արտադրանք երկիր ներմուծելու դեպքում պահանջել Քիմբերլիի հավաստագիր, եւ համապատասխանաբար, նմանատիպ հավաստագիր ներկայացնել արտահանման ժամանակ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---