ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՎԻՐՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐԵՆ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՉԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում գործող «Վիրք» կուսակցությունը վստահ է, որ իրեն չգրանցելու հիմնական պատճառը` իշխանութունների մտավախությունն է 2003 թ. խորհրդարանական ընտրություններում այդ տարածաշրջանի ընտրողների ձայներից զրկվելը: Ինչպես «Փրայմ-Նյուս» գործակալությանն է հայտարարել այդ կուսակցության առաջնորդ Դավիթ Ռստակյանը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, իշխանամետ կուսակցությունները վախենում են, որ «Վիրք»-ը կարող է նրանց համար լուրջ մրցակից դառնալ Սամցխե-Ջավախքում: Որպես օրինակ նա բերել է «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցությունը, որը բազմիցս քվեներ է հավաքել ընտրություններում ազգային փոքրամասնությունների հաշվին: «Սակայն «եթե նույնիսկ «Վիրք»-ը չգրանցվի, իշխանություններին հազիվ թե հաջողվի ստանալ տվյալ տարածաշրջանի բնակչության աջակցությունը, քանի որ նրանց նկատմամբ վստահությունն ամբողջովին սպառված է», նշել է Ռստակյանը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ իր գլխավորած կուսակցությունը մտադիր է շարունակել պայքարը գրանցվելու համար, որպեսզի մասնակցի խորհրդարանական ընտրություններին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---