ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ռուսաստանը դրական դերակատարություն ունի ղարաբաղյան կարգավորաման բանակցություններում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը գտնում է, որ Ռուսաստանը «շատ դրական դերակատարություն ունի» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: Ամերիկացի դիվանագետը ասել է այդ մասին ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկումների ընթացքում, որ կայացել են մայիսի 1-ին Բրուկինգսի ինստիտուտում Վաշինգթոնում: Դենիել Ֆրիդը նշել է, որ, չնայած ԶԼՄ-ների եւ քաղաքական վերլուծաբանների հոռետեսական տրամադրվածությանը, «չկա որեւէ պատճառ, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը լարված հարաբերություններ ունենան»:



Միեւնույն ժամանակ, պետքարտուղարի օգնականը նշել է, որ ԱՄՆ-ն «շատ ցավում է» Ռուսաստանի եւ Վրաստանի անջատողականների կապերի առումով: Դենիել Ֆրիդը անիրական է անվանել այն կարծիքը, որ Վրաստանը Ռուսաստանի համար վտանգ է ներկայացնում: Նա ավելացրեց, որ ավելի շատ վտանգ կարող է ներկայացնել ապակայունացված Վրաստանը, որը ահաբեկիչներին ապաստան կտա անկառավարելի տարածքներում, հաղորդում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---