Սուխումիի օդանավակայանը կարող էր ընդունել Ա-320 ինքաթիռը, եթե չլիներ քաղաքական իրավիճակը

PanARMENIAN.Net - «Սուխումիի օդանավակայանը կարող էր ընդունել Երեւանից Սոչի թռչող ինքնթիռը, եթե չլիներ վրաց-աբխազական պատերազմի հետեւանքով ստեղծված քաղաքական իրավիճակը»: Այդ մասին մայիսի 3-ին լրագրողներին հայտարարել է «Աբխազիայի ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Էշբան: «Եղանակային պայմանները դա թույլ էին տալիս»,- ասել է Էշբան` նշելով, որ, չնայած դրան, «Սուխումիի օդանավակայանի դիսպետչերները աշխատում են շուրջօրյա, եւ աղետից կարելի էր խուսափել»: Էշբան հայտնել է, որ խորհրդային տարիներին Սուխումիի օդանավակայանը եղել է պահեստային Սոչիի օդանավակայանի համար: «Երբ Սոչիի օդանավակայանը չէր կարողանում աշխատել եղանակային վատ պայմանների պատճռով, ինքնաթիռներները վայրէջք էին կատարում Սուխումիում»,- ասել է նա: Ադլերից Սուխումի տարածությունը կազմում է մոտ 100 կմ: Նշենք, որ Աբխազիայում մեծ ցավով են ընդունել ողբերգության վերաբերյալ լուրը եւ իրենց խորին ցավակցությունն են հայտնում մահացածների հարազատներին եւ բարեկամներին, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---