Իգոր Լեւիտին. «Ինչն է հանդիսացել Ա-320-ի վթարի պատճառը, չենք կարող ասել»

PanARMENIAN.Net - «Ա-320» ինքնաթիռի վթարի պատճառներից մեկը կարող է հանդիսանալ բարդ օդերեւութաբանական պայմանները: Այդ մասին չորեքշաբթի օրը Սոչի ժամանելուն պես հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, որը գլխավորում է կատարվածի հետաքննության կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնախումբը: Ինչպես Իգոր Լեւիտինը հայտարարել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, «հանձնախմբի առաջին քայլերը, դա Սոչի ժամանող զոհվածների հարազատների մասին հոգ տանելն է: Մենք պետք է մեզ վրա վերցնենք Սոչի ժամանողների տեղավորման բոլոր հարցերը, սննդի ապահովումը եւ պետք է նրանց տրամադրենք ամբողջ ինֆորմացիան, իսկ այն ամեն ժամ փոխվում է: Այստեղ կազմակերպված են աշխատանքներ նավահանգստում, աշխատում են փրկարարներ: Նավերը բերում են զոհվածների դիակները, դրանք հետաքննչական զնման են ենթարկվում: Սոչի է մեկնել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարը»:

Ավիավթարի վարկածների կապակցությամբ, Իգոր Լեւիտինը շատ զգույշ էր: «Վայրէջքի ժամանակ բարդ օդերեւութաբանական պայմաններ են եղել: Վթարի վերջնական պատճառը կանվանի Միջպետական ավիացիոն կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը: Այն աշխատում է մեր հանձնախմբին զուգահեռ եւ զբաղվում է վթարի պատճառների հետաքննությամբ: Դիսպետչերների հետ բոլոր բանակցությունները այժմ ուսումնասիրվում են: Որպեսզի ամբողջ իրավիճակը պարզվի, պետք է հայտնաբրվեն ինքնաթիռի մնացորդները եւ ինքնագիրները` այսինքն սեւ տուփը: ՄԱԿ-ին օգնելու համար Սոչի են ժամանելու նմանատիպ ավիավթարների հետքաննության մասնագետներ Ֆրանսիայից: Նրանք պատրաստ են օգնել մեզ այս վթարի հետաքննության հարցում: Այս ինքնաթիռի հետ կապված որեւէ նոր բան, քան այն ինչ ստացել էին ԶԼՄ-ները, չեմ կարող ասել: 1995 թվականի թողարկման ինքնաթիռ է: Այն այս կարգի ինքնաթիռի համար նախատեսված համապատասխան բոլոր կանոնակարգերը անցել է ժամանակին: Ինչն է հանդիսացել Ա-320-ի վթարի պատճառը, չենք կարող ասել, մենք չունենք այդ ինֆորմացիան: Դրա համար պետք է հետաքննություն անցկացնել»,- հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարարության ղեկավարը, հայտնում է Ազգային Նորությունների Գործակալությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---