Սոչիում հարազատները կհաստատեն Ա-320-ի վթարի արդյունքում զոհվածների ինքնությունը

PanARMENIAN.Net - Կրասնոդարի շրջանի դատախազությունը հայտնել է Ա-320 ինքնաթիռի վթարում զոհվածներից առաջին երկուսի ինքնության նախնական հաստաման մասին: Սակայն դատախազության ներկայացուցչի խոսքերով, «ինքնության հաստաման գործընթացի ավարտի համար անհրաժեշտ է հարցաքննել բոլոր հարազատներին, որոնք կարող են հայտնել ինչ-որ հատուկ նշանների մասին եւ այլն, այդ պատճառով պաշտոնական ճանաչման գործընթացը մի առ ժամանակ կտեւի»: Հայաստանից շարունակում են Սոչի ժամանել զոհվածների հարազատները: Ինչպես հայտնել են փրկարարները, այս ժամի դրությամբ հայտնաբերվել է 46 ուղեվորի դիակ, որ գտնվել են Ա-320-ի վրա վթարի ժամանակ: Ծովում փորձում են բարձրացնել ինքնաթիռի պոչի հատվածը: Առաջին փորձը չի հաջողվել, եւ այժմ նոր փորձեր են ձեռնարկվում, հաղորդվում է NTV-ն:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---