Ավիավթարի զոհերի հուշարձանը կտեղադրվի հայկական եկեղեցու հարեւանությամբ

PanARMENIAN.Net - Սոչիի քաղաքապետ Վիկտոր Կոլոդյաժնին որոշել է Ա-320 ավիավթարի զոհերի հուշարձանի տեղադրման վայրը: «Հուշարձանը կկանգնեցվի Ադլերի հայկական եկեղեցու հարեւանությամբ գտնվող պուրակում»,-հաղորդել է նա: Հայկական եկեղեցին գտնվում է Ադլերի կենտրոնում, շրջանային աշխատակազմի շենքից եւ ուղղափառ եկեղեցուց ոչ հեռու: Հուշարձանը կտեղադրվի Սոչիում զոհվածների ընտանիքների խնդրանքով: Առաջարկին հավանություն է տվել նաեւ Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---