Զոհվածներին գտնելու եւ ինքնությունը հաստատելու հույսերը յուրաքանչյուր օրվա հետ նվազում են

PanARMENIAN.Net - ԱԻՆ-ի օպերատիվ շտաբը չի բացառում, որ աէրոբուսն ուղղակի փշրվել է մանր բեկորների: Այդ մասին է վկայում այն, որ երկար ժամանակի ընթացքում որոնման գոտում ԱԻՆ ներկայացուցչները հանում են ջրից միայն փոքր բեկորներ: Այդ վարկածի օգտին է խոսում նաեւ այն, որ հայտնաբերված բեկորների թվում շատ էին ուղեւորների բազկաթոռները: Դրանք գտնվում են կմախքում, եւ եթե այն ամբողջական մնար, դրանք այդքան չէին ցրվի»,-նշել է փորձագետը: Շտաբի ներկայացուցիչը ենթադրել է, որ 680 մ խորության վրա ինքնագիրների մոտ են նաեւ փոքր բեկորները: Ընդամենը, ըստ ԱԻՆ նախնական տվյալների, Սեւ ծովի ափից բարձրացվել է բեկորների շուրջ 10 տոկոսը:



Թեեւ ֆրանսիացի եւ ռուս փորձագետները խոստացել են մինչեւ վերջ որոնել ծովում դիերը, փորձագետները նշում են, որ մեծ խորության վրա ծծմբաջրածնային միջավայրում նրանք շատ արագ կքայքայվեն, եւ նրանց գտնելու եւ ինքնությունը հաստատելու հույսերը յուրաքանչյուր օրվա հետ նվազում են:

«Չի բացառվում, որ ինքնգրերը կարող են ընդմիշտ մնալ ծովի հատակում: Այն խորությունը, որի վրա են Ա-320-ի բեկորները, «ռեկորդային է», ինչի կապակցությամբ էլ ես չեմ կարող կանխատեսել, թե կբարձրացվեն արդյոք «սեւ արկղերը»: Նման խորությունից օդանավերի բարձրացման փորձ չկա»,-ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, գրում է Գազետա-ռուն: Մոտավորապես նույն շրջանում են կործանվել մի քանի ինքնաթիռներ` 1972, 1976 եւ 2001 թթ.: «Այդ ինքնաթիռների «սեւ արկղերը» այդպես էլ չգտնվեցին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---