ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Շվեյցարիայի կառավարությունը հավանություն է տվել տեխնիկական, ֆինանսական եւ մարդասիրական օգնության տրամադրման շուրջ Հայաստանի հետ համաձայնագրին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այս տարի Հայաստանին մարդասիրական եւ տեխնիկական աջակցության բյուջեն կազմում է 10 մլն շվեյցարական ֆրանկ (6,8 մլն դոլար): Համաձայնագիրն երկու երկրների միջեւ համագործակցությունն անմիջականորեն կապում է մարդու իրավունքների պահպանման եւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման հետ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---