Էնն Դերսին խուսափել է Նախիջեւանի հայկական գերեզմանոցի ավերման վերաբերյալ հարցին պատասխանելուց22 մայիսի 2006 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Էնն Դերսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեւում լսումների ժամանակ, պատասխանելով սենատոր Բարբարա Բոկսերի Նախիջեւանի հայկական գերեզմանոցի ավերման վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը «կոչ է անում ադրբեջանական իշխանություններին ուսումնասիրել պնդումները Նախիջեւանում մշակույթի հուշարձանների պղծման վերաբերյալ եւ միջոցներ ձեռնարկել նման գործողությունները կասեցնելու համար»: «Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին աշխատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԵԱՀԿ հետ այդ միջադեպի ուսումնասիրման հարցում: Հաստավելու դեպքում ես մեր մտահոգությունը կփոխանցեմ Ադրբեջանի կառավարությանը եւ, ելնելով ԱՄՆ շահերից, համապատասխան քայլեր կձեռնարկեմ»,-նշել է Դերսին: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, կոմիտեն երախտապարտ է Բարբարա Բոկսերին դիվանագետի ուշադրությունը Հին Ջուղայի գերեզմանոցի խնդրին հրավիրելու համար: «Մեզ շատ է մտահոգում լռությունն այս հարցի շուրջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կողմից նախկին դեսպան Ռինո Հարնիշի կողմից: Մենք հուսով ենք, որ չնայած Էնն Դերսիի խուսափողական պատասխաններին, նա ավելի արդյունավետ կաշխատի ամերիկյան արժեքների պաշտպանության ուղղությամբ, մասնավորապես, մշակութային ժառանգության հարցում: Դեսպանը ճիշտ կվարվի, եթե առաջին իսկ ամսում անձնապես այցելի Ջուղա»,-նշել է Ա.Համբարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |