Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական փաստ է, այլեւ իրավաբանական հասկացություն23 մայիսի 2006 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Պատմությունը պատմաբանների տոհմական կալվածքը չէ: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական փաստ է, այլեւ իրավաբանական հասկացություն, որը ձեւակերպված է Ֆրանսիայի Քրեական օրենսգրքում: Այդ մասին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է «Դեմոկրատական շարժում միություն» կուսակցության պատգամավոր եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզիի խորհրդական Պատրիկ Դեւեջյանը: Նրա խոսքերով, խորհրդարանը իրավաբական հարցերով զբաղվելու իրավունք ունի: «Ես ազատ, գիտա-իրավական հետազոտությունների կողմնակից եմ: Մեր կողմից այսօր քննարկվող խնդիրը լկտիորեն արտահայտված թուրքական մերժումն է: Օրենսդիր մարմինների միջամտությունն անհրաժեշտ է միջհամայնքային բախումներից խուսափելու համար»,- նշել է նա:Դեւեջյանը ընդգծել է, որ արտգործնախարարը հասկացրել է պատգամավորներին, որ «պետք չէ վշտացնել Թուրքիային` ընդունելով այդ օրինագիծը»: ՆԳՆ խորհրդականը գտնում է, որ ամոթալի է, երբ Ֆրանսիայի արտգործնախարարը ընդգծում է Ֆրանսիայի եւ Թուրքիայի տնտեսական հարաբերությունների կարեւորությունը: «Արդյոք պե՞տք է հիեշեցնել, որ Ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է 1,5 մլն. մարդ: Բացի այդ, շուկայական տնտեսությունը չի ենթարկվում Անկարայի հրամաններին: 2001 թվականին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք: Թուրքիան սպառնաց պատժամիջոցներ կիրառել: Սակայն հաջորդ տարի մեր արտահանումը Թուրքիա աճեց 32 տոկոսով»,- նկատել է Պատրիկ Դեվեջյանը, գրում է «Ազգ» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |