ԱՄՆ-ն կարող է 43 մլն դոլար հատկացնել Ադրբեջանի ռազմական օդանավակայանների վերակառուցման համար

PanARMENIAN.Net - Պենտագոնը դիմել է ԱՄՆ Կոնգրեսին Ադրբեջանի ռազմական օդանավակայանների վերակառուցման, ինչպես նաեւ հակահրթիռային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային հետախուզման համար 43 մլն դոլար հատկացնելու խնդրանքով, հաղորդում է Բաքվի «Էքսպրես» թերթը, հղում անելով Պենտագոնում տեղեկացված աղբյուրների վրա: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հաղորդել են, թե նման տեղեկատվություն չունեն: Ինչպես հաղորդել են անկախ ռազմական աղբյուրները, միանգամայն հավանական է, որ ԱՄՆ-ին արդեն փոխանցվել են որոշ օդանավակայաններ Ադրբեջանում: Ըստ վերլուծաբանների, ԱՄՆ-ն կարող է օգտագործել այդ օդակայանները Իրանի դեմ ռազմական գորոծղության դեպքում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---