Ռուսաստանն ու Հայաստանը հավասարապես շահագրգռված են պահպանել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը հավասարապես շահագրգռված են պահպանել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, ամրապնդել կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Այս առնչությամբ Ռուսաստանն անտարբեր չէ տարածաշրջանի իրավիճակի եւ Հայաստանի դերի հանդեպ: Հայաստանին, բնականաբար, նույնպես դա հուզում է, Ռուսաստանի հայերը նույնպես ի վիճակի են շատ բան անել Հարավային Կովկասում կայունության ամրապնդման համար»,-ասել է Ա.Աբրահամյանը: Նա ընդգծել է, որ դրական է գնահատում ռուսական ռազմակայանների ռազմական տեխնիկայի եւ այլ գույքի մի մասը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանին լրահագեցման համար փոխանցելու փաստը: «Սա Հայաստանի առաջարկն էր, եւ այն ուղղված է հենց տարածաշրջանում ուժերի հավասարության խախտում թույլ չտալուն, եւ լավ է, որ այն իրականացավ»,-ասել է Ա.Աբրահամյանը: Նա հաղորդել է, որ իրեն հայտնի չէ պաշտպանական արդյունաբերական ոլորտում արված որեւէ խոշոր ներդրման մասին, ընդհանրապես Հայաստանի պաշտպանության ոլորտում հայազգի ռուսաստանցի գործարարների ներդրումների մասին: «Սակայն ՌՀՄ-ն շատ ակտիվ է աշխատում ռուսական զորամասերում, որոնք տեղակայված են Հայաստանում` մենք, մասնավորապես, համակարգիչներով ենք ապահովել դպրոցները, հեռուստացույցներ ենք տրամադրում, կենցաղային տեխնիկա, մշակութային ծրագրեր ենք իրագործում եւ այլն»,-ասել է Ա.Աբրահամյանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---