ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Յաշար Յակիսի հայտարարությունը «Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման մասին` չնայած Ադրբեջանի դժգոհությանը», էական արձագանք է ստացել թուրքական հասարակության շրջանում: Ինչպես հաղորդում է «Պրես-Ցենտր. Ռու»-ն, մի շարք տեղական ԶԼՄ-ներ համարել են, որ «Թուրքիայի նոր կառավարության նման դիրքորոշումը կարող է որոշակի պատճառներ ունենալ»: Այդպես, «Անադոլու» գործակալության հաղորդագրության համաձայն, որը վկայակոչում է հայ-թուրքական գործարար համագործակցության խորհրդի համակարգող Քայան Սոյաքին, Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) հաղթանակը, որի ներկայացուցիչն է Յաքիսը, Թուրքիայի հայերը ընդունել են խանդավառությամբ: Սոյաքը ընդգծել է, որ ԱԶԿ-ն Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից է, եւ նշել է կուսակցության վաղեմի կապերը ԱՄՆ-ի հայկական սփյուռքի հետ: Նրա խոսքերով, հայկական սփյուռքը բազմիցս անգամ օգնել է ֆինանսավորել Թուրքիայի ներկայիս իշխող կուսակցության անդամների ուխտագնացությունը դեպի մահմեդական սրբավայրեր:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---