Հայ մասնագետները մեկնել են Մոսկվա «սեւ արկղերի» վերծանմանը մասնակցելու նպատակով25 մայիսի 2006 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մասնագետները մեկնել են Մոսկվա: Ռուս եւ ֆրանսիացի մասնագետների հետ նրանք կվերծանեն «Արամավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի «սեւ արկղերը», որը կործանվեց մայիսի լույս 3-ի գիշերը Սոչիի մերձակայքում: Հիշեցնենք, որ առաջին ինքնագրիչը, որի վրա ձայնագրված են անձնակազմի խոսակցությունները, վեր հանվեց Սեւ ծովի հատակից երկուշաբթի, իսկ պարամետրային ինքնագրիչը` երեքշաբթի երեկոյան: Ավելի վաղ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան հայտարարել էր, թե հազիվ թե բարդություններ առաջանան պարամետրային ինքնագրիչի վերծանման ժամանակ, այն դեպքում երբ խոսակցային ինքնագրիչը ավելի շատ է վնասվել ագրեսիվ ջրային միջավայրում: «Դա կարող է պատճառ դառնալ նրա համար, որ ստիպված կլինենք հատվածաբար վերծանել մագնիտային ժապավենի յուրաքանչյուր մասը»,-ասել է նա: Վերծանմանը կմասնակցեն Ա-320-ի արտադրող Airbus կոնսորցիումի փորձագետները: Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Գայանե Դավթյանը չորեքշաբթի հայտարարել է, որ Մոսկվայում կանցկավի միայն «սեւ արկղերի» զննումը, իսկ վերծանման համար դրանք կուղարկվեն Ֆրանսիա: Սակայն, դատելով վերջին հաղորդագրություններից, վերծանումը կկատարվի Ռուսաստանում, հաղորդում է Լենտա.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |