Ջ.Բուշը մտադիր է առաջադրել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ըստ Սպիտակ տան հայտարարության, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը մտադիր է Տաջիկստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Ռիչարդ Հոգլանդին առաջադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ռ. Հոգլանդն, որն ավագ դիվանագիտական կորպուսի կադրային դիվանագետ է, նախկինում զբաղեցրել է Պետքարտուղարության Կովկասյան ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակի, ինչպես նա- Հարավային Ասիայի գործերով բյուրոյի Դիվանագիտական կապերի գրասենյակի տնօրենի պաշտոնները: Ռ.Հոգլանդն ուսանել է Թեյլորի համալսարանում` ստանալով բակալավրի կոչում, ապա Վիրջինիայի համալսարանում, որտեղ նա ստացել մագիստրոսի երկու կոչում, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---