ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՏՎԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նոր կառավարությունը պետք է շարունակի Հայաստանի հետ հաշտվելուն ուղղված ջանքերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետական քարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանը` ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած Թուրք-ամերիկյան ասոցիացիայի համագումարում: «Ես կոչ եմ անում Թուրքիայի նոր կառավարությանը շարունակել հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ քաջալերել այս ուղղությամբ ձեռնարկվող մասնավոր քայլերը, որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան կարողանան շարժվել հաշտության եւ համատեղ տնտեսական զարգացման ճանապարհով», - ասել է ամերիկացի քաղաքական գործիչը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---